Մատչելիության հղումներ

logo-print

«Նոր Հայաստան»-ը հրապարակել է իշխանափոխության իր ճանապարհային քարտեզը


«Նոր Հայաստան»-ի անդամները Ազատության հրապարակում, արխիվ

«Նոր Հայաստան»-ի անդամները Ազատության հրապարակում, արխիվ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր հրապարակել է Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու իր ճանապարհային քարտեզը:

Ճանապարհային քարտեզում երեք կետ է ներառված՝ վարչախմբի հեռացում, անցումային կառավարության ձևավորում և ազատ, արդար արտահերթ ընտրությունների անցկացում:

«Քաղաքական և հասարակական ուժերը միավորվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակի շուրջ։ Միավորված ուժերն իրազեկման միջոցով ներգրավում են ժողովրդական լայն զանգվածներին։

Ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում քրեական ռեժիմի պարագլուխներին՝ ժողովրդի վստահության կառավարություն նշանակելու և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով։

Ժողովուրդը խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով (վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում և այլն) կաթվածահար է անում քրեական ռեժիմի կառավարման համակարգը՝ հասնելով իր վերջնագրի ընդունմանը և դրա պահանջի կատարմանը»,- նշված է առաջին կետում:

«Անցումային կառավարման» կետում նշված է՝ «ժողովրդի վստահության կառավարումը ապահովում է պետական կառավարման կայունությունը և Սահմանադրական դատարանում սկսվում է ՀՀԿ-ի գործունեության արգելման վարույթ»:

«Ազատ և արդար արտահերթ ընտրությունների անցկացում» կետում է ասվում է, որ «իրավապահ մարմիններն ապահովում են ընտրական գործընթացը՝ խստորեն կանխելով ընտրակաշառքների, ընտրություններին միջամտելու և դրանց վրա ազդելու բոլոր այլ փորձերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG