Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հազարավոր ապրանքների համար առևտրի արտոնյալ պայմաններ է առաջարկում ՀՀ արտահանողներին


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ մեկտեղ պետական պաշտոնյաների ու գործարարների համար կազմակերպել էր սեմինար Արտոնությունների ընդհանրացված համակարգի կամ GSP-ի վերաբերյալ, որի շրջանակներում զարգացող երկրներում տնտեսական աճը խթանելու նպատակով ԱՄՆ-ի հետ առևտրում հազարավոր ապրանքատեսակների համար տուրքազերծ ու արտոնյալ պայմաններ է առաջարկվում 129 երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտահանողներին:

«ԱՄՆ դեսպանատունն ուրախ է, որ օգնում է դյուրացնել ու խթանել հայկական ապրանքների արտահանումը Միացյալ Նահանգներ և այդ նպատակով այստեղ է գտնվում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակի GSP ծրագրի տնօրեն Էյմի Լարսենը: Այս այցը կազմակերպվել է 2015թ. նոյեմբերին Հայաստանում կայացած Առևտրի ու ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը:

Փոխդեսպանը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ Հայ-ամերիկյան խորհուրդը կօգնի ընդլայնել հայ-ամերիկյան հարաբերություններն առևտրի ու ներդրումների ոլորտում:

Թեպետ Հայաստանից ԱՄՆ արտահանված ապրանքների մեծ մասը ԱՄՆ մուտք են գործում GSP ծրագրի շրջանակում և դրանց նկատմամբ կիրառվում են արտոնյալ պայմաններ, սակայն այս սեմինարի մասնակիցները կկարողանան ուսումնասիրել արտահանումների ավելացման հնարավորություններն այնպիսի ոլորտներում, որտեղ GSP ծրագրով առաջարկվող արտոնությունները դեռ լիարժեք չեն օգտագործվում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG