Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց


Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Մարտի 22-ին և լույս 23-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ), հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG