Մատչելիության հղումներ

Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է 


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ըստ նախարարության, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG