Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Սավչենկոյի դատավճիռը՝ այն որակելով խայտառակ: Պորոշենկոն հիշեցրել է, որ Պուտինն իրեն խոստացել էր վերադարձնել ուկրաինացի օդաչուին, ապա հայտարարել է, որ եկել է խոստումը կատարելու ժամանակը:
Ուկրաինայի նախագահը հայտնել է պատրաստակամություն՝ Սավչենկոյին «Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի մասնակցության համար ձերբակալված» երկու ռուս զինծառայողների հետ փոխանակելու մասին:
Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանն այսօր Սավչենկոյին դատապարտեց 22 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով երկու ռուս լրագրողների սպանության համար: