Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի վերաքննիչ դատարանն այսօր մերժեց հայազգի Արամայիս Ավագյանի բողոքը և նույնն է թողել նրան 7 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Արամայիս Ավագյանը հերքում է ծայրահեղ իսլամիստական գործունեության, Ուզբեկստանի սահմանադրական կարգը խարխլելու և մի շարք այլ մեղադրանքները:

Արամայիս Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ դատական նիստի ժամանակ Արամայիս Ավագյանը ամբողջությամբ հերքել է մեղադրանքը, ցույց է տվել մարմնական վնասվածքների հետքերը, որոնք ստացել է նախաքննության ժամանակ մեկուսարանում, երբ քննիչները խոշտանգումներով փորձել են պարտադրել ինքնախոստովանական ցուցմունքներ:

Ֆլորա Սաքունցի փոխանցմամբ, Վերաքննիչ դատարանի դատավճիռը բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG