Մատչելիության հղումներ

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը դատապարտում է Բրյուսելում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունը։

«Այսօր մենք ականատես եղանք մեկ այլ բարբարոսական ահաբեկչական հարձակման: Բրյուսելը եվրոպական հաստատությունների նստավայրն է, Բրյուսելը Եվրոպայի սիրտն է: Մենք դատապարտում ենք այս հարձակումները, մեր ցավակցություն ենք հայտնում զոհերին, և մեր համերաշխությունը՝ բելգիացիներին և բոլոր եվրոպացիներին, որոնք տուժել են այս ահաբեկչություններից», - ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Եվրամիության դեսպանը շնորհակալություն է հայտնել հայերին և պատրաստակամություն հայտնել համագործակցել Հայաստանի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում։

«Մենք շնորհակալ ենք հայերին, որոնք այս դժվարին պահին համերաշխ են մեզ հետ՝ եվրոպացիների և բելգիացիների հետ: Մենք գիտենք, որ կարող ենք հույս դնել հայերի վրա, և, որպես Եվրամիություն, պատրաստ ենք շատ սերտ համագործակցել Հայաստանի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում: Եկեք վերջ տանք դրան միասին», - ասել է Եվրամիության դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG