Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը ցավակցել է Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին


Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ այսօր առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, որոնց զոհ են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։

«Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, բարեկամ Բելգիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն։

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում և հանձնառու է այդ չարիքի դեմ միջազգային պայքարին իր ներդրումը բերելու հարցում», - ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG