Մատչելիության հղումներ

Կրեմլը հաստատեց. Պուտինն ու Քերրին կհանդիպեն


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, արխիվ

Կրեմլը հաստատել է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կհանդիպեն։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ։ «Սակայն օրակարգի ամենակարևոր և առաջնային հարցերը Սիրիան և Ուկրաինան են», - ասել է Պեսկովը։

Քերրին ցանկություն էր հայտնել հանդիպել Պուտինին՝ Սիրիայում հրադադարի պահպանման մեխանիզմների շուրջ համաձայնություն ձեռք բերելու նպատակով։

Պեսկովը երեկ ասել էր, որ Կրեմլը ուսումնասիրվում է Պուտին-Քերրի հանդիպման հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG