Մատչելիության հղումներ

ՔԿՎ-ն պարզաբանումներ է ներկայացրել Շիրխանյանի առողջական վիճակի մասին


Վահան Շիրխանյան
Վահան Շիրխանյան

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանումներ է ներկայացրել «զինված հանձնախմբի գործով» կալանավորված, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ:

Հաղորդվում է, որ Շիրխանյանը փետրվարի 18-ին տեղափոխվել է Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան հետազոտություններից հետո ախտորոշվել է «Ձախ ստորին վերջույթի մակերեսային ազդրային, խորանիստ ազդրային, ընդհանուր ազդրային երակների սուր վերել ֆլեբոթրոմբոզ, աջ ստորին վերջույթի խորանիստ երակների հետթրոմբոտիկ փոփոխություններ»: Կատարվել է վիրահատություն՝ նիտիլոնային կավա-ֆիլտրի տեղադրում աջ լծային երակից:

Փետրվարի 21-ին բժիշկների հերթական մասնագիտական խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ Վ. Շիրխանյանը կարող է հետագա դեղորայքային բուժումը ստանալ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում:

«Ներկայում կալանավորված անձ Վ. Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո և անհրաժեշտության դեպքում, համապատասխան ցուցման առկայությամբ պայմանավորված` բուժումը կշարունակի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Քրեակատարողական վարչությունը:

Շիրխանյանին, հիշեցնենք, մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG