Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի լողորդուհին չի ընդունում դոպինգային կոմիտեի հրապարակած արդյունքները


Յուլիա Եֆիմովա
Յուլիա Եֆիմովա

2012 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն ռուսաստանցի լողորդուհի Յուլիա Եֆիմովան հերքում է Դոպինգային կոմիտեի հրապարակած արդյունքները։

Եֆեմովան նշել է, որ «Մելդոնիա» արգելված տեսակի խթանիչ ինքը չի օգտագործել, իսկ ավելի վաղ կիրառել է բժշկական նպատակով։

Ըստ կոմիտեի, անցած շաբաթ Եֆիմովան դոպինգ թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են դրական։

Քանի որ սա նրա կարիերայում գրանցված դոպինգի երկրորդ դեպքն է, հնարավոր է լողորդուհին ցմահ որակազրկվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG