Մատչելիության հղումներ

Ուկրաինայի տնտեսությունը 9.9 տոկոս անկում է ապրել 2015թ․ թվականին, երեկ տեղեկացրել է Պետական վիճակագրական ծառայությունը: Ընդ որում, տնտեսական անկման տեմպերն արագացել են՝ 2014-ին այդ երկրի տնտեսությունը շուրջ 7 տոկոս անկում էր ապրել:

Ուկրաինայի տնտեսությունը տուժում է ոչ միայն երկրի արևելքում անջատականների հետ շարունակվող պատերազմի, այլ նաև Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի և ազգային արժույթի՝ հրիվնիայի փոխարժեք կտրուկ անկման հետևանքով: Ուկրաինայի տնտեսության վրա բացասական ազդեցություն է թողել նաև համաշխարհային շուկայում հացահատիկի և պողպատի գների անկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG