Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ըստ հաղորդագրության, փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Սյունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG