Մատչելիության հղումներ

Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու լուրերի հիման վրա նշանակված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է


Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու հրապարակումների հիման վրա ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակված ծառայողական քննությունը դեռևս ընթացքի մեջ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

«Մենք արդեն տեղեկատվություն էինք տվել լրատվամիջոցներին, որ ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն, որը դեռևս ընթացքի մեջ է»,- նշեց Մալխասյանը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը «Դիանա» ռեստորանում ծեծի է ենթարկել մի երիտասարդի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG