Մատչելիության հղումներ

logo-print

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնում կատարված ստուգման արդյունքներով, նույն ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչության աշխատակիցների կազմած տեղեկանքում և դրա հիման վրա Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների անցկացրած ծառայողական քննության եզրակացության մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներառելու դեպքի առթիվ, Գ. Շ.-ի հաղորդման հիման վրա, գլխավոր դատախազությունում մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ։

Ըստ ՀՔԾ-ի, գլխավոր դատախազը, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG