Մատչելիության հղումներ

Կրեմլ. Ուսումնասիրվում է Պուտին-Քերրի հանդիպման հնարավորությունը


Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, արխիվ
Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, արխիվ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Միացյալ Նահանգները դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին ընդունելու խնդրանքով։

Ըստ ամերիկյան կողմի, Քերրին ցանկանում է հանդիպել Պուտինին՝ Սիրիայում հրադադարի պահպանման մեխանիզմների շուրջ համաձայնություն ձեռք բերելու նպատակով։

«Իսկապես մեր ամերիկյան գործընկերները նման խնդրանքով դիմել են Ռուսաստանի նախագահին։ Այժմ ուսումնասիրվում է նման հանդիպման հնարավորությունը։ Ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք», - «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պեսկովը։

Քերրիի այցը Ռուսաստան տեղի կունենա մարտի 22-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG