Մատչելիության հղումներ

Նախագահը Նավրոզի կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին


Նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի կապակցությամբ:

«Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ։

Մաղթում եմ, որ կյանքի ու բնության զարթոնքը խորհրդանշող այս պայծառ գարնանային տոնը Հայաստանի մեր քուրդ եղբայրների համար դառնա նոր սկիզբ բոլոր երազանքների իրականացման ճանապարհին և նոր հաջողություններ ու ձեռքբերումներ բերի։

Համոզված եղեք, որ Հայաստանի իշխանություններն ու մեր ողջ ժողովուրդը ձեզ հետ են և ձեզ հետ են լինելու թե՛ ուրախության, թե՛ փորձության պահերին։

Առողջություն, երջանկություն և ամենայն բարիք եմ ցանկանում ձեզ։

Շնորհավոր Նավրոզ»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG