Մատչելիության հղումներ

Բաբայան. Գալուստ Սահակյանի կարճատև արձակուրդն ավարտվել է


Գալուստ Սահակյան, արխիվ

Գալուստ Սահակյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարճատև արձակուրդն ավարտվել է, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ազգային ժողովի լրատվական վարչության պետ Արսեն Բաբայանը։

Ավելի վաղ Բաբայանը տեղեկացրել էր, որ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Խորհրդարանի լրատվական վարչության պետը նշել էր, որ արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում Սահակյանը կանցնի նաև բժշկական հետազոտություն:

Փետրվարի 18-ին, հիշեցնենք, Սահակայանը բարձր զարկերակային ճնշմամբ, տեղափոխվել էր հիվանդանոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG