Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր հրամանագիր է ստորագրել՝ ԼՂ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:

Բակո Սահակյանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է «իրավունքի գերակայության և ժողովրդաիշխանության սկզբունքների իրացման կառուցակարգերը բարելավելու, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ և հաշվի առնելով ԼՂ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի առաջարկը»:

Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ ԼՂ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է մինչև 2016 թվականի մայիսի 1-ը Ղարաբաղի նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 10-ը, մշակել և նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG