Մատչելիության հղումներ

Սավչենկոն մեղավոր է ճանաչվել ռուս լրագրողների սպանության մեջ


Ռուսական դատարանն այսօր ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել երկու ռուս լրագրողների սպանության մեջ: Սավչենկոն նաև մեղավոր է ճանաչվել խաղաղ բնակիչների սպանության փորձի և ՌԴ սահմանը ապօրինի հատելու մեջ:

Դոնեցկի դատարանի դատավորը վճիռը ընթերցելիս հայտարարել է, որ Սավչենկոն ուղղորդվել էր «քաղաքական ատելությամբ»: Ուկրաինացի օդաչուն հերքում է իրեն վերագրվող բոլոր մեղադրանքները:

Այս պահին էլ դեռ շարունակվում է դատավճռի ընթերցումը: Սավչենկոյի բանտային պատժաչափը կհրապարակվի մարտի 22-ին: Մեղադրող կողմը պահանջել է նրան 23 տարվա ազատազրկման դատապարտել: Դատարանի շենքի մոտ ոստիկանական ուժեղացված հսկողություն է իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG