Մատչելիության հղումներ

ԱԻՆ. Խաչիկ գյուղում գայլը քաղաքացու է հոշոտել


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի գյուղացու. անհրաժեշտ է օգնություն:

«Պարզվել է, որ տուժածը հանդիսանում է գյուղի բնակիչ Ռ. Հ.-ը (1941 թ. ծնված), ով դեմքի և ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր և հոսպիտալացվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Պարզվել է, որ Ռ. Հ.-ին վնասել է գայլը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG