Մատչելիության հղումներ

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ըստ նախարարության, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են: Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Տիգրանաշենի ոլորանները: Սյունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG