Մատչելիության հղումներ

logo-print

Մարտեն Վերվեյը նշանակվել է փախստականների համաձայնագրի հարցով ԵՄ համակարգող


Փախստականները Թուրքիայից ժամանում են Հունաստան, արխիվ

Փախստականները Թուրքիայից ժամանում են Հունաստան, արխիվ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Մարտեն Վերվեյին նշանակել է Թուրքիայի հետ փախստականների համաձայնագրի իրագործման հարցով Եվրամիության համակարգող։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը։

ԵՄ երկրների առաջնորդները և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ուրբաթ օրը փախստականների հարցով համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ Թուրքիայի տարածքով Հունաստան անօրինական ժամանած բոլոր փախստականները պետք է վերադարձվեն Թուրքիա, փոխարենը Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ է սահմանում, պաշտոնական Անկարան 3 միլիարդ եվրո է ստանում, ինչպես նաև Եվրամիությունը պարտավորվում է ընդունել Թուրքիա ժամանած սիրիացի փախստականներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG