Մատչելիության հղումներ

logo-print

Պարզվել է Ստամբուլի ահաբեկչի ինքնությունը. «Դողան»


Ստամբուլ - Անցորդները օգնում են պայթյունից տուժածներին, 19-ը մարտի, 2016թ.

Ստամբուլ - Անցորդները օգնում են պայթյունից տուժածներին, 19-ը մարտի, 2016թ.

Թուրքական «Դողան» գործակալությունը հաղորդում է, որ երեկ Ստամբուլում պայթյուն իրականացրած ինքնասպան ահաբեկչի ինքնությունը պարզվել է: Նա Մեհմեթ Օզթուրքն է, ով ենթադրաբար «Իսլամական պետության» խմբավորման անդամ է: Հարձակումից հետո նրա հայրը և եղբայրը բերման են ենթարկվել: Օզթուրքի ինքնությունը պարզվել է ազգականների ԴՆԹ-ների միջոցով:

Ստամբուլի մարդաշատ կենտրոնում իրականացված պայթյունի հետևանքով հինգ մարդ է զոհվել, որոնցից երեքը՝ Իսրայելի քաղաքացիներ էին, մեկը՝ Իրանի: Մոտավորապես չորս տասնյակ մարդ վիրավորվել է, որոնց թվում նաև հայ կա՝ Օքսան Խաչանյանը: Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթը գրում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Hurriyet Daily News-ը գրում է, որ վիրավորվածներից 24-ը արտասահմանցի են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG