Մատչելիության հղումներ

Ստամբուլ մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կահիրեում


Թուրքական Pegasus ավիաընկերության ինքնաթիռ, արխիվ

Թուրքական Pegasus ավիաընկերության ինքնաթիռ, արխիվ

Թուրքական ավիաընկերության օդանավը այսօր հարկադիր վայրէջք է կատարել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի օդանավակայանում:

Օդանավակայանի պաշտոնյան տեղական մամուլին ասել է, որ Հորդանանի Ակաբա քաղաքից դեպի Ստամբուլ չվերթ իրականացնող Turkish Airlines-ի օդանավի հրամանատարը տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել:

Օդանավում 94 ուղևոր կար, ոչ մեկը չի տուժել: Վայրէջքից հետո նրանց տեղափոխել են Կահիրեի միջազգային օդանավակայան: Օդանավի տեխնիկական վիճակը ստուգվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG