Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր մեկնարկում է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի երկօրյա այցելությունը Կուբա: Այցը պատմական է համարվում. 1928 թվականից հետո սա ԱՄՆ-ի նախագահի առաջին այցելությունն է Կուբա: Այցի ընթացքում Օբաման հանդիպելու է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ուղիղ հեռարձակմամբ ելույթ է ունենալու տեղական հեռուստատեսությամբ:

2014-ի դեկտեմբերին Միացյալ Նահանգները և Կուբան հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին, որոնք ընդհատվել էին 1961 թվականին: Անցյալ տարի հուլիսին Վաշինգտոնում և Հավանայում վերաբացվեցին երկու երկրների դեսպանատները: Կուբայի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները վերացնելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG