Մատչելիության հղումներ

Դոնի Ռոստովի օդանավակայանը դեռ փակ է


Փրկարարները աշխատում են աղետի վայրում, 19-ը մարտի, 2016թ.

Փրկարարները աշխատում են աղետի վայրում, 19-ը մարտի, 2016թ.

Դոնի Ռոստովում օդանավի աղետի վայրում ավարտվել են որոնողական աշխատանքները: Այսօրվանից սկսվելու է օդանավակայանի թռիչքուղու վերականգնումը, որը նախատեսվում է ավարտել երկուշաբթի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ով գլխավորում է ավիաաղետի պատճառները հետաքննող կառավարական հանձնաժողովը:

Հայտնաբերված երկու սև արկղերը ուղարկվել են Մոսկվա: Օդանավակայանը դեռ փակ է:

Շաբաթ առավոտյան եղանակային բարդ պայմաններում վայրէջքի երկրորդ փորձի ժամանակ այստեղ աղետի ենթարկվեց Դուբայ-Դոնի Ռոստով չվերթը իրականացնող FlyDubai ավիաընկերության Boeing մարդատար օդանավը: Օդանավում գտնվող բոլոր 62 մարդիկ զոհվել են:

Այսօր Դոնի Ռոստովում սգո օր է հայտարարված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG