Մատչելիության հղումներ

Ղազախստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են


Ղազախստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։ Ակնկալվում է, որ իշխող «Նուր Օթան» կուսակցությունը կստանա մանդատների մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում։ Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կուսակցությունը առանձնապես մեծ մրցակցության չի հանդիպում այս պայքարում։

Մեկնաբանների կարծիքով, ուշադրությունը կենտրոնացած է նախագահի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի վրա, ով այժմ երկրի փոխվարչապետն է, ինչպես նաև ներառված է իշխող կուսակցության ցուցակում։ Կանխատեսումների համաձայն, եթե Նազարբաևի դուստրը դառնա խորհրդարանի ստորին պալատի խոսնակ, դա կամրապնդի նրա դիրքերը նախագահի պաշտոնի համար հետագա պայքարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG