Մատչելիության հղումներ

Մարտի 18-ին, ժամը 23.45-ին, «Բերդ» բ/կ-ից հաղորդում է ստացվել, որ «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վրեժ Մաթևոսյանը (ծնված 1978թ.) և «կլինիկական մահ» ախտորոշմամբ՝ Գագիկ Ճաղարյանը (ծնված 1988թ.):

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, անմիջապես հիվանդանոց է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Տավուշի մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի գլխավորությամբ։

«Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որտեղ կատարվել է զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր։ Նախնական տվյալներով՝ ծակող-կտրող առարկայով մարմնական վնասվածք է պատճառվել Գ. Ճաղարյանին սրտի շրջանում, ինչի հետևանքով վերջինս մահացել է, և Վ. Մաթևոսյանին՝ հետույքի շրջանում՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով»,- փոխանցում է Քննչական կոմիտեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG