Մատչելիության հղումներ

Սերբիայի իրավապահները 46 մարդու են ձերբակալել, նրանք մեղադրվում են կոռուպցիայի և փողերի լվացման մեջ: Երկրի ներքին գործերի նախարար Նեբոժա Ստեֆանովիչն այսօր ասել է, որ կաշառք վերցնելու կասկածանքով 18 ճանապարհային ոստիկաններ են ձերբակալվել:

Մյուս ձերբակալվածների թվում այլ պաշտոնյաներ կան, այդ թվում՝ դատավոր, կենսաթոշակային պետական հիմնադրամի աշխատակից, նախկին քաղաքապետ: Սա Սերբիայում կոռուպցիոն մեղադրանքներին առնչվող երկրորդ խոշոր գործողությունն է: Դեկտեմբերին այնտեղ 86 մարդ էր ձերբակալվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG