Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հաստատել է, որ Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերել իր օդուժի մեծ մասը: Այս մասին մարտի 18-ին հայտարարել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռիդերը՝ հավելելով, որ անցած շաբաթվա ընթացքում ռուսական օդուժը Սիրիայի հյուսիսային շրջաններին ավիահարվածներ չի հասցրել:

Նրա հայտարարությունը ամերիկյան կողմից առաջին պաշտոնական հաստատումն է, որ օդուժը Սիրիայից դուրս բերելու մասին Ռուսաստանի նախագահի մարտի 14-ի կարգադրությունը կյանքի է կոչվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG