Մատչելիության հղումներ

Դոնի Ռոստովում Boeing է կործանվել, բոլոր 62 ուղևորները զոհվել են


Հոգեբանները զրուցում են ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված ուղևորների հարազատների հետ, Դոնի Ռոստով, 19-ը մարտի, 2016թ․
Հոգեբանները զրուցում են ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված ուղևորների հարազատների հետ, Դոնի Ռոստով, 19-ը մարտի, 2016թ․

Այսօր վաղ առավոտյան ռուսաստանյան Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս կործանվել է Դուբայից ժամանող Boeing 737-800 մարդատար օդանավը։ Զոհվել են օդանավում եղած բոլոր 62 մարդիկ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ FlyDubai ավիաընկերության օդանավը եղանակային բարդ պայմաններում չի կարողացել միանգամից վայրէջք կատարել և երկրորդ շրջանից հետո վայրէջքի նոր փորձի ժամանակ կործանվել է. ինքնաթիռը հարվածել է գետնին, տեղի է ունեցել բռնկում, օդանավի բեկորները ցրված են թռիչքուղու վրա։

Այժմ վթարի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները, ճշտվում են աղետի հանգամանքները։

LifeNews-ը հրապարակել է զոհվածների նախնական ցուցակը, որում հայկական անուններ չկան։ Զոհվածներից չորսը երեխաներ են։

«Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG