Մատչելիության հղումներ

Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՀՀ Զինված ուժերը պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե ադրբեջանական զինված ուժերը ևս դրական կարձագանքեն այդ կոչին: Այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտարարել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Դեսպան Անջեյ Կասպշիկը այսօր կոչ էր արել երկու կողմերին, հաշվի անելով առաջիկա Նովրուզ Բայրամի և Սուրբ Զատկի տոները, խստորեն պահպանել հրադադարը և շփման գծում կամ սահմանին խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG