Մատչելիության հղումներ

Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապը ծրագրում է այս տարի Հայաստան այցելել


Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին, 12-ը ապրիլի, 2015թ.

Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին, 12-ը ապրիլի, 2015թ.

Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ծրագրում է այս տարի Հայաստան այցելել։

Reuters-ի փոխանցմամբ՝ Վատիկանի խոսնակն ասել է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հավանաբար Հայաստան կգա հունիսի վերջին և այստեղ մի քանի օր կանցկացնի։ Սակայն, խոսնակը նաև ասել է, որ այցի ստույգ օրը դեռ նշանակված չէ։

Անցած ամիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ Ֆրանցիսկոս պապի այցելությունը սպասվում է սեպտեմբերին։

2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոս տաճարում մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Հռոմի պապը Հայ եկեղեցու սրբերի շարքին դասված Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, իսկ պատարագի ընթացքում ասաց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ գնաց հայ ազգը, և այդ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է։

«Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքը արյունահոսի՝ առանց վիրակապելու այն», - ասել էր Պապը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG