Մատչելիության հղումներ

Չեխիայի ոստիկանությունը հաղորդել է, որ մարտի 16-ին ձերբակալել են Ռուսաստանի մի քաղաքացու, ով կասկածվում է հանցավոր խումբ ստեղծելու մեջ: Ձերբակալվածի անունը չի հրապարակվում, սակայն նշվում է, որ նա համարվում է հանցավոր խմբի պարագլուխը, օրենքով գող է, ծնվել է Վրաստանում՝ 1963 թվականին:

Չեխիայի ոստիկանության մամուլի խոսնակ Պավել Հանակը նաև հայտնել է, որ որպես հանցակից ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի՝ ծնված 1983 թվականին: Հաղորդագրությունում նշված է, որ երկու ձերբակալվածները մեղադրվում են դրամաշորթության մեջ, նաև կասկածվում են հանցավոր խումբ կազմակերպելու միջոցով Պրահայում և Կառլովի Վարիում անօրինական մի շարք գործողություններ կատարելու մեջ:

Ոստիկանության հաղորդագրությունում նշված է, որ հանցավոր խմբում ընդգրկված են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG