Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել


Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հովհաննես Հարությունյանի մահվան դեպքի առթիվ։

«Նախնական տվյալներով՝ մարտական դիրքում թույլ է տրվել զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որի պատճառով զինծառայող Հովհաննես Հարությունյանը գլխի հատվածում ստացել է մահացու հրազենային վնասվածք։ Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ զինծառայողի մահ առաջացնելու դեպքի առթիվ», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Քննությամբ պարզվել է դեպքի պահին զինծառայողի հետ նույն մարտական դիրքի տարածքում գտնված զինծառայողների շրջանակը, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

«Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG