Մատչելիության հղումներ

Կասպշիկը կոչ է անում զերծ մնալ հրադադարի խախտումներից՝ հաշվի առնելով առաջիկա կրոնական տոները


ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Ստեփանակերտում, արխիվ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Ստեփանակերտում, արխիվ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում, առաջիկա կրոնական տոների հանգամանքը հաշվի առնելով, զերծ մնալ հրադադարի խախտումներից։

«Առաջիկայում Նովրուզ Բայրամի և Սուրբ Զատիկի տոները նկատի ունենալով՝ ես կոչ եմ անում կողմերին խստորեն պահպանել հրադադարը և շփման գծում կամ սահմանին խուսափել ցանկացած գործողությունից, որ կարող է մեծացնել լարվածությունը»,- այսօր հայտարարել է Կասպշիկը, որ մարտի 17-ին դիտարկում է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

«Ես երկու կողմերից էլ տեղեկություն եմ ստացել սահմանային վերջին զարգացումներին վերաբերյալ և լսել եմ նրանց մտահոգությունները։ Երկու կողմն էլ ընդգծել են գյուղերի մոտիկությունը առաջնագծին և նշել, որ խաղաղ բնակիչները մեծապես տուժել են հրադադարի խախտումներից»,- ասված է հայտարարությունում։

Կասպշիկը նաև տարածաշրջանի ժողովուրդներին լավագույնն է մաղթել գալիք տոների կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG