Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ զինծառայող է զոհվել՝ «զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում»


Հայ զինվորը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են թիրախային պատժիչ գործողությունների:

Հաղորդագրության համաձայն՝ երեկ ժամը 17:30-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ 19-ամյա զինծառայող Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության նախարարությունները իրենց հաղորդագրություններում ցավակցություն և զորակցություն են հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG