Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 14-17-ը հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված և ՆԱՏՕ-ի ու «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳհԽ) կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընդգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավվել էին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Արմեն Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների և Ենթասպաների դպրոցի ղեկավար և փորձագիտական կազմերը:

Այցի նպատակն էր ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների և պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության հետ 2015թ. համագործակցության ծրագրերի ամփոփումն ու փոխգործակցության հետագա ուղիների համաձայնեցումը:

Խորհրդատվական խմբի այցն ավարտվել է այսօր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմամբ, որի ընթացքում խորհրդատվական խումբը տեղեկացրել է այցի արդյունքների մասին: Կողմերը համաձայնեցրել են 2016թ. և անդին հայկական ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի համագործակցության կոնկրետ ծրագրեր և ուղենիշներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG