Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով


Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:

«Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին, Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ԵՄ հետ մեր երկրի հարաբերություններում կարևորագույն տեղ են զբաղեցնում: Սերժ Սարգսյանը խոսել է նաև Մերձավոր Արևելքում զարգացումների ու դրանց հետևանքով ոչ միայն եվրոպական երկրների, այլև գործընկեր պետությունների և համայն մարդկության համար լրջագույն մարտահրավեր դարձած փախստականների ճգնաժամի մասին»,- հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում նախագահը հանդիպում է ունեցել Հունաստանի «Նեա դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ շրջանակներում միջկուսակցական համագործակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Անդրադարձ է եղել նաև ՀՀ նախագահի օրերս Հունաստան կատարած պաշտոնական այցին և դրա շրջանակներում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին:

Ավարտելով աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG