Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ նախագահը ողջունում է համաներման մասին Ալիևի հրամանագիրը


Պեդրո Ագրամունտը Բաքվում հանդիպում է ՌԵԱԼ շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի հետ

Պեդրո Ագրամունտը Բաքվում հանդիպում է ՌԵԱԼ շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի հետ

ԵԽԽՎ նախագահը գոհ է Ադրբեջանի նախագահի այսօր ստորագրած համաներման մասին հրամանագրից։

«148 անձանց, այդ թվում՝ Անար Մամեդլիի, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների համաներումը լավ լուր է»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը։

Նշելով ազատ արձակված քաղբանտարկյալներին անուն առ անուն, Ագրամունտը նշել է, որ վերջերս լինելով Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից անձամբ է հավաստիացում ստացել, որ մոտ ապագայում շատերը ազատ կարձակվեն։ «Ես ուրախ եմ, որ այդ հավաստիացումները իրականացվեցին»,- գրել է նա։

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, անդրադառնալով Ագրամունտի գրառմանը, հիշեցնում է, որ ԵԽԽՎ նախագահը Բաքվում հայտարարել էր ՌԵԱԼ շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ազատ արձակման մասին, որի վերաբերյալ կա նաև ՄԻԵԴ-ի որոշում, «սակայն այսօր Ագրամունտը այդ մասին մոռացել է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG