Մատչելիության հղումներ

Ալիևը համաներում է հայտարարել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներման մասին հրամանագիր է ստորագրել:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ համաներումը տարածվում է 148 անձանց, այդ թվում՝ 14 օտարերկրյա քաղաքացիների վրա:

Նախագահի համաներմանն են արժանացել նաև մի խումբ ընդդիմադիր գործիչներ և քաղաքացիական ակտիվիստներ՝ ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Նեյմաթ Փանահլըն, «Մուսավաթ»-ի փոխնախագահ Թոֆիգ Յաղուբլուն, ՆԻԴԱ շարժման ակտիվիստներ Ռաշադ Ախունդովը, Մամեդ Ազիզովը և Օմար Մամեդովը, իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովը, Թալե Խասմամեդովը, Անար Մամեդլին, Հիլալ Մամեդովը, լրագրող Փարվիզ Հաշիմլին:

Մանրամասները՝ առաջիկայում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG