Մատչելիության հղումներ

ԵՄ-Թուրքիա երկօրյա գագաթնաժողով՝ միգրանտների հարցով


Փախստականներ Եվրոպայում, մարտ, 2016թ․

Փախստականներ Եվրոպայում, մարտ, 2016թ․

Ուշադրության կենտրոնում դեպի Եվրոպա ձգտող փախստականների հոսքը կանխելու ուղիների շուրջ Թուրքիայի հետ վերջնական պայմանավորվածության հասնելն է:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ այդ խնդրի լուծմանը հասնելու համար անելիքներ շատ կան։

Նախ՝ փոխհամաձայնություն ձեռք բերել Թուրքիայի հետ, որը հավելյալ ֆինանսական օգնության դիմաց խոստանում է կանխել Եվրոպա ձգտող միգրանտների հոսքը, բացի այդ` Թուրքիան ԵՄ-ից պահանջում է նաև քաղաքական զիջումներ, այդ թվում՝ իր անդամակցությունն արագացնելու շուրջ բանակցություններ։

Ինչպես հաղորդում են արևմտյան գործակալությունները, գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագծում նշվում է, որ Թուրքիայի հետ հնարավոր փոխզիջումը լինելու է «ժամանակավոր, որպես արտակարգ քայլ, որի նպատակն է վերջ դնել մարդկային տառապանքներին և վերականգնել հասարակական կարգը»։

Վերլուծաբանները, սակայն, նշում են, որ նման պայմանավորվածության ճակատագիրը մնում է անհասկանալի՝ այդ հարցով ինչպես Եվրամիությունում առկա տարաձայնությունների պատճառով, այնպես էլ Թուրքիայի և ԵՄ անդամ Կիպրոսի միջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG