Մատչելիության հղումներ

Եվրադատարանը վճիռ կայացրեց «Մատաղիսի գործով»


Ձախից՝ աջ․ Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը և Ռազմիկ Սարգսյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Գյումրի, 18-ը դեկտեմբերի, 2016թ․

Ձախից՝ աջ․ Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը և Ռազմիկ Սարգսյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Գյումրի, 18-ը դեկտեմբերի, 2016թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր վճիռ է կայացրել «Մատաղիսի գործով»:

Ըստ այդմ՝ Եվրադատարանը չի հայտնաբերել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի արգելման մասով՝ ապացույցների անբավարարության պատճառով: Այդուհանդերձ, ՄԻԵԴ-ը արձանագրում է նույն հոդվածի խախտում խոշտանգման ենթարկվելու վերաբերյալ բողոքների արդյունավետ քննության պահանջի մասով:

ՄԻԵԴ-ը արձանագրել է նաև Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված ազատության և անվտանգության իրավունքի խախտում հայցվորներից Արայիկ Զալյանի նկատմամբ:

Ըստ Եվրադատարանի վճռի՝ իրավունքների խախտման համար Հայաստանը երեք հայցվորներին պետք է վճարի ընդհանուր առմամբ 50 հազար եվրո։

Եվրադատարան ներկայացված գանգատով Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջել էին ճանաչել Եվրոպական կոնվենցիայի հիշյալ երկու հոդվածների խախտումները:

Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի երեք ժամկետային զինծառայողները 2005 թվականին առաջին ատյանի դատարանի կողմից՝ 15 տարվա, իսկ մեկ տարի անց Վերաքննիչ դատարանի կողմից՝ ցմահ ազատազրկման էին դատապարտվել իրենց երկու ծառայակիցների սպանության գործով, տարիներ շարունակված դատական գործընթացներից հետո 2012-ին Վճռաբեկ դատարանի վճռով վերջնականապես արդարացվել են: Նրանք պնդում են, որ իրենց նկատմամբ բռնություններ և ճնշումներ էին գործադրվել, որոնց ներքո էր Ռազմիկ Սարգսյանը ընդունել իր և երկու ծառայակիցների մեղքը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG