Մատչելիության հղումներ

ԻՊ-ին աջակցելու մեղադրանքով Կոսովոյում երկու մարդ է ձերբակալվել


«Իսլամական պետության» զինյալներ, արխիվ
«Իսլամական պետության» զինյալներ, արխիվ

Կոսովոյի ոստիկանության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորմանն աջակցելու մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել: Նրանցից մեկը գործարար է, որը, ըստ մեղադրանքի, բազմաթիվ երիտասարդների է մատակարարել ահաբեկչական խմբավորմանը:

Ոստիկանության տվյալներով՝ ավելի քան 300 մարդ Կոսովոյից միացել են «Իսլամական պետությանը», 100-ից ավելին էլ ձերբակալվել են Սիրիայում և Իրաքում պատերազմին մասնակցելու համար:

Համաձայն Կոսովոյի նոր օրենքի՝ օտար պատերազմներին մասնակցելու դեպքում հնարավոր է մինչև 15 տարի ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG