Մատչելիության հղումներ

Նախագահը մոտ օրերս այցելելու է ԱՄՆ


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը մոտ օրերս այցելելու է ԱՄՆ: Այդ մասին նա հայտնել է երեկ Կիպրոսի համալսարանում ելույթի ժամանակ:

«Մի քանի օրից ես այցելելու եմ Միացյալ Նահանգներ և ի թիվս այլ միջոցառումների մի մեծ հանդիպում ենք անցկացնելու «Լույս» այդ ուսանողների և ամերիկահայ գիտնականների հետ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում` հնարավորություն ընձեռելով իրենց շփվել միմյանց հետ, ստեղծել մասնագիտական և ակադեմիական կապեր և գործընկերություն», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG