Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ակտիվիստի վրա հարձակում Չեչնիայում


Ռուսաստան - Ակտիվիստ Իգոր Կալյապինը հարձակման ենթարկվելուց հետո, 16-ը մարտի, 2016թ․
Ռուսաստան - Ակտիվիստ Իգոր Կալյապինը հարձակման ենթարկվելուց հետո, 16-ը մարտի, 2016թ․

Ռուսաստանցի հայտնի ակտիվիստը հարձակման է ենթարկվել Չեչնիայում: Մոտ 15 դիմակավորված անձինք ձվեր, ներկ, խմորեղեն են նետել Իգոր Կալյապինի վրա, երբ վերջինս դուրս է եկել հյուրանոցից:

«Կտտանքները կանխարգելելու հանձնաժողովը» գլխավորող ակտիվիստը Գրոզնի էր ժամանել՝ հետևելու ուկրաինացի երկու տղամարդկանց դատավարությունը, որոնք մեղադրվում են 1996 թվականին Չեչնիայի պատերազմում ռուսական ուժերի դեմ կռվելու համար:

Այս դեպքից մեկ շաբաթ առաջ էլ հարձակում էր տեղի ունեցել Կալյապինի գլխավորած հանձնաժողովի մինի-ավտոբուսի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG