Մատչելիության հղումներ

Վիկտոր Շոկինը վերադարձավ Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնին


Վիկտոր Շոկին, արխիվ

Վիկտոր Շոկին, արխիվ

Վիկտոր Շոկինը վերադարձել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնին, թեպետ անցած ամիս տեղական և միջազգային ճնշման ներքո հրաժարական էր տվել: Նրա տեղակալի պնդմամբ՝ օրենսդիրների քվերը բավարար չեն եղել հրաժարականը ընդունելու համար:

Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները բազմիցս են հորդորել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին կառավարության բարեփոխումների շրջանակում հեռացնել Շոկինին համակարգից՝ երկիրը կաշառակերությունից մաքրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG