Մատչելիության հղումներ

Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը, արխիվ

Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակներ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG