Մատչելիության հղումներ

Շփման գծում՝ 400 կրակոց


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը նաև ընդգծում է․ - «Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը, որը անընդհատ հանդես է գալիս հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունն ապակայունացնող նախահարձակ գործողություններով, շարունակում է ապատեղեկատվություն տարածել առ այն, թե իբր երեկ հայկական ստորաբաժանումները պաշտպանության բնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ գնդակոծել են Թափկարակոյունլու բնակավայրը՝ թիրախ ընտրելով տներն ու գյուղի դպրոցը: ՊԲ մամուլի ծառայությունն իրազեկում է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածված լուրը ոչ այլ ինչ է, քան իրավիճակն արհեստականորեն սրելուն ուղղված հերթական սադրիչ ապատեղեկատվություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերն ու օբյեկտները հարվածի տակ առնելու գործողություններից, այլև հակառակորդի դիրքերի ուղղությամբ կանխարգելիչ քայլերի են դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG